ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Ս․ Վարդանանց և Բուն Բարեկենդանի տոների տոնակատարությունը Հռոմում

Հանդիսապետությամբ Տեր Խաժակ Արք. Պարսամյանի Հռոմի Ս. Վլաս եկեղեցում մեծ շուքով նշվեց Սրբոց Վարդանանց տոնը եւ Բուն Բարեկենդանը:
Հայ համայնքին ողջունելու, Ս. Պատարագին մասնակցելու եւ իրենց կատարումներով տոնական միջոցառումը զարդարելու էին եկել տասներկու ազգերի հոգեւորականներ:
Վատիկանի Քրիստոնեական միության խթանման բաժնի Արևելյան Եկեղեցիների գծով պատասխանատու Հայր Հիասինթ Դեստիվելը քարոզեց «Վարդանանք՝ ներշնչման աղբյուր մեր հավատքի պահպանման» խորագրով եւ ներկայացրեց հայ ինքնության, հավատքի եւ հայրենիքի պահպանման համար մղված Ավարայրի պատերազմը եւ դրա նշանակությունը:
Դիտել տեսանյութը  🎦
Սուրբ Պատարագի ընթացքին աստվածաշնչյան ընթերցումները ներկայացվեցին Հռոմում ուսանող երեք ազգությունների կողմից:
Այնուհետեւ մշակութային միջոցառման ընթացքում հնչեցին հայկական, հունական, ուկրաինական, եթովպական, շվեյցարական եկեղեցական եւ ազգային երգեր:
Այս միջոցառումը հնարավորություն ընձեռեց վերստին արթնացնելու մեր մեջ Սրբոց Վարդանանց ոգին, ինչպես նաեւ օրինակ դարձավ ազգերի միջեւ եղբայրական սիրո ամրապնդման համար: