ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Մեր Եկեղեցին Հին Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիներից մեկն է։

Մովսես Խորենացին, քրիս­տո­նեու­թյու­նը
Մովսես Խորենացին պատվեր է ստանում Սահակ Բագրատունուց, Մատենադարան, 14-րդ դ․

Ըստ ավանդության, Հա­յաս­տա­նում քրիս­տո­նեու­թյու­նը քա­րո­զել են Սբ. Թա­դեոս և Սբ. Բար­դ­ու­ղի­մեոս առա­քյալ­նե­րը, որոնք և նա­հա­տակ­վե­լով Հա­յոց Սա­նա­տ­րուկ թա­գա­վո­րի հրա­մա­նով, դար­ձել են Հա­յ Եկե­ղե­ցու հիմ­նա­դիր­նե­րը: 1-ին իսկ դարից քրիս­տո­նեու­թյու­նը, որ լայն տա­րա­ծում էր գտել Հա­յաս­տա­նի հա­րևան եր­կր­նե­րում, նրանց հետ սերտ հարաբերությունների շնորհիվ, ներթափանցեց մեր երկիր։ Դրան նպաստեց նաև Հայաստանի քաղաքներում հրեա­կան գա­ղութ­նե­րի առ­կա­յու­թյու­նը, քա­նի որ առա­ջին քրիս­տո­նյա քա­րո­զիչ­նե­րը գնում էին այն­տեղ, ուր կա­յին հրեաներ: Մինչ 4-րդ դարը ունեցած տեղեկությունները պատմում են հայ եպիսկոպոսների և 150, 250 և 284 թթ․ հալածանքների ու մարտիրոսների մասին։  

Վերջապես 301 թ. Հայաստանում քրիստոնեությունը հռչակվում է որպես պետական կրոն՝ շնորհիվ մեր մեծագույն սուրբ և առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորչի քարոզչության և նրա կողմից մկրտված Տրդատ Գ արքայի հրամանի։ Այդ ժամանակվանից Հայաստանի մայրաքաղաք դարձած Վաղարշապատ քաղաքում, ըստ ավանդության, տեսիլքի մեջ Սուրբ Գրիգոր Լուսավորչին հայտնված Հիսուս Քրիստոսի կողմից ցույց տրված վայրում, հիմնադրվում է Հայաստանյաց առաջին տաճարը, որտեղից էլ ծագում է Էջմիածին անվանումը, այսինքն՝ «Միածինը իջավ»:

Վաղարշապատի կաթողիկոսանիստ աթոռի կողքին հայոց հնագույն և ամենանշանավոր եպիսկոպոսական աթոռ համարվող Աշտիշատում 354 թ․ էլ գումարվեց Հայոց Եկեղեցու առաջին ազգային եկեղեցական ժողովը։

Մարմարաշենի վանք
Մարմարաշենի վանք – 10-րդ դ․, Շիրակի մարզ, Հայաստան

Քրիստոնեական հավատքի տարածման և հայ մշակույթի զարգացման համար ճակատագրական դարձավ հայ գրերի ստեղծումը՝ վարդապետ սուրբ Մեսրոպ Մաշտոցի և Կաթողիկոս սուրբ Սահակ Պարթևի կողմից (404-406 թթ․)։ Դրա իրականացումը եզակի կնիք թողեց հայ հավատքի և մշակույթի, ազգության և կրոնի միջև հաստատված դաշինքի վրա:

451 թ. Հայոց Եկեղեցին առաջին անգամ բախվեց իր համայնքի արյան մկրտությանը՝ հայտնի որպես «Վարդանանց նահատակներ» անվանմամբ՝ առաջնորդվելով հստակորեն ամրագրված հետևյալ կոչով. «Նա, որ կարծում էր, թե մենք քրիստոնեությունն իբրև զգեստ ունենք հագած, այժմ չի կարողանա մեզ փոխել, ինչպես մարմնի գույնը չի կարելի փոխել»: Այս համոզմունքը հետագա դարերում կնիք պիտի դառնար հայ ժողովրդի հոգու ու մշակույթի համար և խորհրդանշական կերպով արտահայտվեր 20-րդ դարի սկզբում տեղի ունեցած ցեղասպանության ժամանակ:

451 թ. գումարվեց նաև Արևմուտքի և Արևելքի քրիստոնյաների Քաղկեդոնի 4-դ տիեզերական ժողովը, որի որոշումները ավելի ուշ՝ 506-555 թթ․, Դվինի ժողովների ընթացքում հիմնովին մերժվեցին, համարվելով Քրիս­տո­սի Աս­տ­վա­ծու­թյան և Սբ. Եր­րոր­դու­թյան դոգմաների վերաբերյալ Հայոց եկեղեցու ընկալումներին  հակասող։

Հայոց պատմության» սկիզբը
Մովսես Խորենացու «Հայոց պատմության» սկիզբը

Հանուն քրիստոնեության շատ պատերազմների և նվաճումների միջով է անցել հայ ժողովուրդը, ինչի հետևանքով կաթողիկոսական նստավայրը շատ անգամ է փոխվել: Վաղարշապատը, Դվինը, Արգինան, Անին առաջին հազարամյակում եղել են Մեծ Հայքի գլխավոր նստավայրերը: 1152-1292 թթ․ որպես նստավայր է ծառայել Կիլիկիաի Հռոմկլա քաղաքը, որի  պաշարումից ու գրավումից հետո, կաթողիկոսական աթոռը տեղափոխվել է թագավորության մայրաքաղաք Սիս։ Կիլիկյան թագավորության անկման 1375 թ․ և կաթողիկոսական աթոռի ներսում սկսված ներքին գժտությունների պատճառով արդեն իսկ 15-րդ դարի սկզբներից Հայոց եկեղեցու մեծ վարդապետները, իրենց գլուխ ունենալով Ս․ Գրիգոր Տաթևացուն, նպատակ ունեին կաթողիկոսական աթոռը վերադարձնել իր պատմական ու նախնական վայրը՝ Վաղարշապատ, որտեղ էր գտնվում նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով կառուցված Սուրբ Էջմիածնի տաճարը։  1441 թ Մեծ Հայքի վադապետներն ու եպիսկոպոսները Գրիգոր Թ Մուսաբեկյան կաթողիկոսին խնդրում են նստավայրը վերադարձնել հիմնադրման վայր: Կաթողիկոսի մերժմանը ի պատասխան՝ Արևելքում գումարվում է Ազգային եկեղեցական ժողով, որն էլ ընտրում է նոր Ամենայն Հայոց Կաթողիկոս: Սիս քաղաքի եկեղեցու առաջնորդը, ըստ Կիլիկիայում սահմանափակվող իրավասության, շարունակում է կրել «Կիլիկիայի Կաթողիկոսի» տիտղոսը, մինչդեռ Էջմիածնի Կաթողիկոսը ճանաչվում է որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս:

Սկզբնաղբյուր

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի

Հայոց Եկեղեցու Պատմությունը

Քրիստոնեությունը պետական կրոն Հայաստանում

Սրբազան Ավանդություն

Pin It on Pinterest