Մինչև Բելգիայի Լիեժ քաղաք մեկնելը՝ Գերշ. Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն այցելեց Մաստրիխտի հայ առաքելական համայնք։ Ի ուրախություն տեղի հայ հավատացյալների՝ սեպտեմբերի 13-ի կիրակի առավոտյան, Ս. Կարապետ Հայ Առաքելական եկեղեցում Սրբազան հայրը պատարագեց տոնական Սուրբ Պատարագին։
Պատարագի ավարտին բոլորը համախմբվեցին եկեղեցու սրահում՝ սիրո սեղանի շուրջ, որտեղ մատուցվեց համայնքի կողմից պատրաստված ավանդական հարիսան։ Սրահում տիրում էր ջերմ, ուրախ և տոնական մթնոլորտ, իսկ համայնքային այս գեղեցիկ հանդիպումը վերածվեց հավատքի վկայության և ավանդությունների պահպանման ուրախ առիթի։