ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Աղոթք Արցախի համար Վատիկանում

Շաբաթ, հոկտեմբերի 7-ի առավոտյան, Վատիկանում Եպիսկոպոսների Սինոդի 16-րդ Ընդհանուր Վեհաժողովի աշխատանքները սկսվեցին աղոթքով նվիրված Արցախին, որին նախագահեց Գերշ․ Տ․ Խաժակ Արք Պարսամյնաը։

Սրբազան Հայրը, հայցեց Աստոծու ողորմությունը, ասելով․

«Կայունություն և խաղաղություն տուր ամբողջ աշխարհին և հաստատուն պահիր քո սուրբ եկեղեցին, որպեսզի հանդարտվի խառնակությունը, դադարեն մեր թշնամիների հարձակումները և քո սերն ու արդարությունը հաստատվի երկրի վրա:

Տեր ողորմեա ամբողջ աշխարհին և այն երկրերին, որոնք այժմ տառապում են պատերազմից, անարդարությունից, ցավից և բռնությունից, հատկապես քո սուրբ երկիր՝ Հայաստանը և Արցախը»: