ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԵՒՐՈՊԱՅԻ

Հովվական այց Բելգիայի Գերարդսբերգեն քաղաք

Ապրիլի 6-7-ին Գերշ. Խաժակ Արք․ Պարսամյանը հովվական այց կատարեց Բելգիայի Գերարդսբերգեն քաղաք ուր հանդիպում ունեցավ տեղի հայ համայնքի հոգևոր հովիվ Հոգշ. Տ. Մաղաքիա աբղ. Պէսքիսիզեանի եւ Ծխական խորհուրդի անդամների հետ։

Հանդիպման ընթացքին քննարկվեցին նոր համայնքային աշխատանքների վերաբերյալ հարցեր և ապագա ծրագրեր։

Սրբազան հայրը իր գնահատանքը և օրհնությունը տվեց ժողովականներին իրենց նվիրական ծառայության համար։

Իսկ, Կիրակի օրը Սրբազան Հայրը առաջին անգամ պատարագեց և օրվա պատգամը փոխանցեց Գարադսբերգեն քաղաքի և շրջակայքից եկած բարեպաշտ հավատացյալների համար։

Ներկա էր նաև Անտվերպենի հոգևոր հովիվ՝ Հոգշ. Տ. Տիրայր Վրդ. Հակոբյանը։ Երգեցողությունները կատարեցին Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի երգչախմբից՝ Տիկ. Զվարդ Գալստյանը և Մելինե Հովհաննիսյանը։

Հավարտ պատարագի Կոմիտաս կիրակնօրյա դպրոցի սաները հանդես եկան փոքր գեղարվեստական ծրագրով՝ Աստվածածնի Ավետման տոնի և Մայրության օրվա կապակցությամբ։Ապա եկեղեցում ներկա բոլոր կանանց ծաղիկներ նվիրեցին։