ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Վերափոխման տոնը Ալմելոյի Սբ․ Գրիգոր Լոիսավորիչ եկեղեցում

Օգոստոսի 14-ին, Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնի առիթով Գերշ․ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը այցելեց Հոլանդիայի Ալմելո քաղաք, ուր Սբ․ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցում՝ Արժն․ Մաշտոց քահանա Բաղդասարյանի առընթերությամբ մատուցեց Սբ․ Պատարագ և կատարեց ավանդական խաղողօրհնեքի կարգը։ Ներկա էին մոտ 700 հայ հավատացյալներ, որոնք իրենց հետ տարան օրհնված խաղողի ողկույզները։

Արարողությունից հետո ծխական խորհրդի անդամների հետ ունեցած հանդիպմանը քննարկվեցին ծխական կառույցների գործունեությանը և առաջիկա ծրագրերին առնչվող հարցերը։