ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Հանդիպում Ֆրանցիսկոս Պապի հետ

Չորեքշաբթի, մարտի 2-ի առավոտյան Տ․ Խաժակ Արք․Պարսամյանը, Պրոֆ. Աբրահամ Տերյանը և տիկին Սառա Տերյանը մասնակցեցին Ն.Ս. ֆրանցիսկոս Քահանայապետի ավանդական ունկնդրությանը, որի ավարտին նրանք առիթ ունեցան անձամբ ողջունելու Սրբազան Քահանայապետին։

Պրոֆ. Տերյանը Ֆրանցիսկոս Պապին փոխանցեց իր երեք գրքերը, այդ թվում՝ վերջերս հրատարակված և փետրվարի 28-ին Վատիկանի Ս․ Թովմաս Աքվինացու անվան քահանայապետական համալսարանում ներկայացված «Ի խորոց սրտի. Ս․ Գրիգոր Նարեկացու աղոթքների ծանոթագրված թարգմանությունը»։ Ֆրանչիսկոս Պապը իր գնահատանքը հայտնեց և օրհնությունը տվեց Տերյան ամուսիններին։