ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Հայ եկեղեցական երաժշտությունը կաթոլիկ պատարագի ժամանակ

Կիրակի՝ 20 հունիսի,  Միլանի Սբ․ Քառասուն մանկանց հայ առաքելական եկեղեցու երգչախումբը հրավիրված էր մասնակցելու կիրակնօրյա կաթոլիկ պատարագի՝ Լոմբարդիա տարածաշրջանի Կոմո նահանգի Sant’Abbondio տաճարում։ Իտալացի հավատավորները առիթ ունեցան լսելու Սուրբ սուրբ,  Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ, Տեր ողորմյա և Հայր Մեր եկեղեցական երգերը և դրանց միջոցով հաղորդակցվելու հայկական պատարագի խորհրդին։

Դիտել տեսանյութը 🎬