ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Տոնական պատարագ Միլանի Սբ. Քառասուն Մանկունք եկեղեցում

Պայծառակերպության մասին խոսելով՝ Սրբազան Հայրը կարևորեց ազգային ավանդական արժեքները և դրանց շուրջ խմբված մեր ժողովրդի միասնությունը։ Սրբազան Հայրը նաև շնորհավորեց համայնքի հոգևոր հովվին՝ Տ. Ներսես աբեղա Հարությունյանին՝ քահանայական ձեռնադրության 17րդ տարեդարձի առթիվ։

Շնորհավորանքին զուգահեռ՝ Սրբազան Հայրը ջերմությամբ հիշեց նույն ձեռնադրության օրը, որ 17 տարի առաջ կատարվել էր իր իսկ ձեռամբ՝ 27 սարկավագների քահանայության կոչելով՝ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում։

Հավարտ պատարագի, եկեղեցվո սրահում մատուցված հյուրասիրությանը ներկա էին Սբ. Քառասուն Մանկունք եկեղեցվո վարչական խորհրդի անդամներ՝ գլխավորությամբ ատենապետ Սարո Խոդավերդյանի։ Սրբազանի և ներկա հավատացյալների ուշադրությանը ներկայացվեց նաև խորհրդի անդամ՝ բժշկուհի Մարիամ Ստեփանյանի շարունակական ներհամայնքային ծրագիրը, որ կոչված է միավորելու, վերարժեվորելու տարբեր տարիների Միլանահայ համայնքի գործունեությունը։

Դիտել հատված քարոզից․ 🎥