Հունվարի 16-ից 18-ը Նիդերլանդների մի քանի եկեղեցական համայնքներում տեղի ունեցան կարևոր միջոցառումներ՝ նախագահությամբ և օրհնությամբ Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի:
Հունվարի 16-ին, Սրբազան Հայր ԱՄՍՏԵՐԴԱՄՈՒՄ հանդիպում ունեցավ մի խումբ երիտասարդների հետ, որոնք Մեծ Պահոց շրջանին կազմակերպում են տեղաբանակ երիտասնարդների համար մի քանի օրյա առնձնացում։
Երեկոյան Սրբազան Հայրը երիտասարդների և համայնքի այլ անդամների հետ Սուրբ Հոգի եկեղեցում մասնակցեց Խաղաղական և Հանգստյան ժամերգության:
Հաջորդ օրը Խաժակ Սրբազանն այցելեց ԱՄԵՐՍՖՈՐՏ քաղաք, ուր նախագահեց Սուրբ և Անմահ Պատարագը, որը մատուցեց Ամստերդամի հոգևոր հովիվ Տեր Տարոն քհն. Թադևոսյանը:
Նույն օրը կեսօրից հետո, Սրբազան Հայրն այցելեց ԱԼՄԵԼՈ քաղաք, ուր տեղի էր ունենում ֆուտբոլի առաջնություն, որի մասնակիցները Նիդերլանդների հայ եկեղեցական համայնքների երիտասարդ և երիտասարդուհիներն էին: Մրցումները մեկնարկեցին Սրբազան Հոր աղոթքով և բացման խոսքով:
Երեկոյան Սրբազան Հայրը մեկնեց ՈւՏՐԵԽՏ քաղաք՝ մասնակցելու Նիդերլանդների Եկեղեցիների Խորհրդի կողմից կազմակերպված Քրիստոնեական միասնության համար աղոթքի։
Ժամերգությունը կատարվեց Նիդերլանդներում գործող տարբեր քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Միջեկեղեցական ժամերգությանը Խաժակ Սրբազան Հոր հետ մասնակցեցին նաև Տեր Տարոն քհն. Թադևոսյանը և Գրիգոր սրկ. Այվազյանը: