Կիրակի, 2025 թ. մայիսի 18-ի առավոտյան, ժամը 10:00-ին Հռոմի Սուրբ Պետրոս հրապարակի վրա տեղի ունեցավ Հռոմի Լևոն ԺԴ Պապի գահակալության հանդիսավոր արարողությունն ու Քահանայապետության անդրանիկ Սուրբ Պատարագը։
Արարողությանը մասնակցում էին կարդինալական դասի անդամները, եպիսկոպոսներ, քահանաներ, ինչպես նաև շուրջ 250,000 ուխտավոր հավատացյալներ աշխարհի տարբեր երկրներից։ Ներկա էին տարբեր պետությունների ղեկավարներ ու պաշտոնական ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ կրոնների և քրիստոնեական Քույր Եկեղեցիները ներկայացնող պատվիրակություններ։
Հայ Առաքելական Եկեղեցու պատվիրակութան մասն էին կազմում․
✅ Ամենայն Հայոց Կաթողիկոսություն՝ Կ․Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ Արք. Մաշալյանը, Վատիկանում Մայր Աթոռ Ս․Էջմիածնի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ Արք. Պարսամյանը․
✅ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն՝ Գերաշնորհ. Տ. Անուշավան Արք. Դանիելյանը, Գերաշնորհ Տ. Գեղամ Արք. Խաչերյանը․
✅ Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն՝ Գերաշնորհ Տ. Կորյուն Եպս․Բաղդասարյանը, Հոգշ․Տ. Աղան Վրդ․ Գոգչյանը։