Դեկտեմբերի 20-ին Անտվերպենի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի նախագահությամբ և ձեռամբ, եկեղեցու սեղանի տասներկու սպասավորներ ստացան դպրական աստիճան։ Նույն օրը կատարվեց նաև հատուկ Օրհնության կարգ եկեղեցու երգչախմբի անդամների համար։
Սրբազանը իր գնահատանքի խոսքը ուղղեց համայնքի անդամներին՝ նոր եկեղեցու ձեռքբերման առիթով, ապա իր հայրական պատգամը փոխանցեց դպիրներին և երգչախմբի անդամներին՝ հորդորելով իրենց ծառայությունը կատարել առավել եռանդով և պատասխանատվությամբ։ Իր խոսքում նա կարևորեց նաև երիտասարդների ակտիվ մասնակցությունը համայնքի կյանքի բոլոր ոլորտներում։
Արարողության ավարտին Գերաշնորհ Սրբազանը մասնակցեց նաև տոնական ընթրիքին, որը կազմակերպվել էր համայնքի կողմից։